ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Գերմիոնա» կրթահամալիրը ` առանձին մոլորակ Կրթական առողջ մթնոլորտ ու բարձր տրամադրություն «Գերմիոնա»-ում
Հարի Փոթեր ֆիլմի ամենադրական կերպարներից մեկի` գեղեցկուհի, խելամիտ, ընկերասեր Գերմիոնայի անունն է կրում Երևանի Ավան վարչական շրջանում գործող կրթական համալիրը: Այն երեխաների առաջ իր հյուրընկալ դռներն է բացել 2006 թվականին: Գիտելիքների ձեռքբերումը հետաքրքիր, իսկ ուսուցման մեթոդը մատչելի դարձնելու համար այստեղ սեղծված են բոլոր պայմանները: Կենտրոնում տարվում են նպատակամետ աշխատանքներ՝ ուղղված երեխաների ընդունակությունների բացահայտմանը և խթանմանը:
«Գերմիոնա» կրթահամալիրում գործում են տարրականից մինչև ավագ դասարաններ: Կրթահամալիրում առաջնորդվում են հիմնական հանրակրթական ծրագրով, մի տարբերությամբ՝ այստեղ ուսուցիչներն աշխատում են ավելի փոքր խմբերում՝ նախատեսված 12 երեխայի համար, ինչի շնորհիվ մթնոլորտն ավելի ջերմ է: 45 րոպեների ընթացքում բոլոր երեխաները հնարավորություն են ստանում մասնակցելու դասապրոցեսին, պատասխանելու և գնահատվելու ամեն օր:
«Գերմիոնա» կրթահամալիրի հիմնադիր Թամարա Հարությունյանի խոսքով՝ փոքր խմբերում ուսուցիչները կարողանում են անհատապես աշխատել յուրաքանչյուր երեխայի հետ, դասապատրաստումներն անցկացնել երեխաների համար ամենահետաքրքիր և ամենամատչելի ձևով, ինչի շնորհիվ աշակերտները հեշտությամբ են յուրացնում մատուցվող նյութը: Հենց ինքը ղեկավարը բոլոր հարցերին նայում է ծնողի աչքերով ու համապատասխան լուծում տալիս: Կարևոր է , թե ովքեր են ներսում աշխատում. խոսքը մանկավարժների մասին է: Բազմամյա մանկավարժական հարուստ փորձ ունեցող, հոգատար, բանիմաց մանկավարժները չեն սահմանափակվում միայն օրվա տնային առաջադրանքների կատարմամբ, այլ լրացուցիչ նյութերով զարգացնում են երեխաների մտածողությունը, տրամաբանությունը, ուշադրությունը, հիշողությունը, բացահայտում տարբեր առարկաների հանդեպ ունակությունները, ինչն օգնում է երեխաներին ավելի արդյունավետ մտապահել ստացած գիտելիքները։ Կարևոր մի հանգամանք ևս, սովորել սիրող ու ցանկացող երեխաները նույնիսկ ստիպված չեն լինի դիմել կրկնուսույցի, որովհետև ներսում ստացած գիտելիքները լիովին բավարար կլինեն ԲՈՒՀ ընդունվելու համար:
«Գերմիոնա»-ում առաջին հերթին տիրում է առողջ աշխատանքային մթնոլորտ, սեր ու հարգանք երեխաների նկատմամբ: Մեր կրթահամալիրը կարծես առանձին մոլորակ լինի, որտեղ միշտ ջերմ մթնոլորտ է ու բարձր տրամադրություն»,-ասում է Թամարա Հարությունյանը՝ հավելելով, որ հաշվի առնելով կենտրոնի հաջողությունները՝ իրենք նպատակ ունեն ընդլայնել երեխաների թիվը: Դպրոցում այս պահին սովորում է 60 երեխա:
Թամարա Հարությունյանը «Գերմիոնա» կրթահամալիրի վերջին տարիների ամենամեծ ձեռքբերումը համարում է կենտրոնում գործող մանկական խնամքի կենտրոնը, որը բացվել է 2018 թվականին: Այստեղ գործող վճարման համակարգը հարմարեցված է ծնողին. նախ ներսում աշխատող ուսուցիչ-ծնողների երեխաները անվճար են սովորում, իսկ ընդհանրապես, եթե երեխան վատառողջ է եղել կամ ինչ-որ պատճառով երկար ժամանակ բացակայել է, ծնողը ստիպված չի լինում վճարել այդ շրջանի համար: Զարգացման կենտրոնը գործում է առավոտյան 8:30-ից մինև 14:30-ը: Բացի հիմնական առարկաներից՝ ճարտասանություն, տրամաբանություն, բնագիտություն, օտար լեզուներ, զարգացման կենտրոնում երեխաները ստանում են մշակութային դաստիարակություն, անցնում են պար, խեցեգործություն, նկարչություն: Դաստիարակչուհին հետաքրքիր թեմաների շուրջ զրուցում է երեխաների հետ: Երեխաները կարծիքներ են հայտնում, անգամ բանավիճում են իրար հետ այս կամ այն թեմայի շուրջ: Զարգացման կենտրոնի առավելություններից մեկն էլ այն է, որ բացի նախավարժանքներից, այստեղ երեխաներն անցնում են նաև մանկական յոգա:
«Գերմիոնա» կրթահամալիրում երեխաների համար ստեղծված է ինքնադրսևորման յուրօրինակ միջավայր, ինչն էլ հնարավորություն է ընձեռում բարձրացնել և՛ նախակրթական, և՛ դպրոցական տարիքի երեխաների զարգացվածության մակարդակն ու ինքնավստահությունը:
Կարդացեք նաև
«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառումն առիթ էր գնահատելու բուժքույրերի, մանկաբարձների, դեղագետների, ինչպես նաև երկար տարիներ...
Սույն թվականի մարտ ամսին «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել 32-ամյա տղամարդ՝ պարանոցի առաջային մակերեսի ուռուցքանման գոյացության կապակցությամբ...
Սմարթֆոններով անդադար թերթվող տեղեկատվությունը, արտաքին գործոնները բացասաբար են ազդում մեր հիշողության և ուշադրության կենտրոնացման վրա...
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվեց վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը...
Գիտական խորհրդի հերթական նիստն անցկացվեց ապրիլի 30-ին: Առանցքում էր Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի տարեկան հաշվետվությունը...
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
Իմունականխարգելման եվրոպական շաբաթվա շրջանակում ԵՊԲՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնակցությամբ և Կարիերայի կենտրոնի...
Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարական փորձարարական ծրագիրն արդեն ներդրվել է հանրապետության մի քանի բժշկական կենտրոնում...
Երևանում մեկնարկել են «Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի» (ՀԱԱԲԹ) 15-օրյա վերապատրաստման դասընթացները...
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...
Երևանի 7 վարչական շրջանում մեկնարկել է «Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը...
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...
«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն